Օգտվելով Lovess կայքից, Դուք համաձայնագիր եք կնքվում և օգտվում եք «ՄԵԿԱՍՍ» ՍՊԸ-ի (գրանցման համար և ամսաթիվ՝ 264.110.08430, 20.10.2008թ., ՀՎՀՀ՝ 01010663, իրավաբանական հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Շահսուվարյան 8/11)՝ այսուհետ «Ընկերություն» կողմից մատուցվող ծառայություններից, որին սեփականության իրավունքով պատկանում է Lovess կայքը, այսուհետ՝ «Առցանց հարթակ»: Առցանց հարթակում ծառայություն կարող են ստանալ երեք տարբերակով.
Lovess Առցանց հարթակի (որը սեփականության իրավունքով պատկանում է «ՄԵԿԱՍՍ» ՍՊԸ-ին (գրանցման համար և ամսաթիվ՝ 264.110.08430, 20.10.2008թ., ՀՎՀՀ՝ 01010663, իրավաբանական հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Շահսուվարյան 8/11)՝ այսուհետ «Ընկերություն») որոշակի ծառայություններից օգտվելու համար կայքից օգտվողները (որպես Մատակարար և որպես Պատվիրատու այուհետ՝ Օգտատերեր) հարկավոր է ունենալ գրանցում կայքում, որի համար հարկավոր է լրացնել որոշակի տվյալներ (կազմակերպության տվյալներ և կազմակերպությունը ներկայացնող անձանց տվյալներ), ինչպես նաև գրանցումից հետո Օգտվողները պետք է ստանան կամ ուղարկեն միմյանց տեղեկատվություն ընթացիկ պատվերների մասին: Սույն գաղտնիության քաղաքականությունը գործում է վերոնշյալ տեղեկատվության նկատմամբ: Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում կայքի բնականոն գործունեության արդյունքում պատվերի դիմացի կողմ հանդիսացող Օգտվողի կողմից որևիցե տեղեկատվության հավաքագրման, տարածման և օգտագործման համար։ Գրանցվելով Առցանց հարթակում և Ընկերությանը փոխանցելով իր կազմակերպության և իր անձնական տվյալները՝ Օգտատերն անվերապահորեն համաձայնվում է սույն քաղաքականության և դրա պայմանների հետ: Գաղտնիության քաղաքականության որևէ պայմանի հետ համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է զերծ մնա Առցանց հարթակից օգտվելուց: Ընկերությունն Օգտատիրոջ տվյալները հավաքում է այն ժամանակ, երբ վերջինս դրանք նշում է Առցանց հարթակում, կամ օրինական այլ ձևով փոխանցում է Ընկերության աշխատակցին, որպեսզի Ընկերության աշխատակիցը նշի այն Օգտատիրոջ անունից (ուղարկում է էլեկտրոնային փոստով կամ տեղեկացնում անձամբ): Անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն՝ Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել փոփոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները:
1. Օգտատերերի տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2. Օգտատիրոջ ամբողջ տվյալների նկատմամբ պահպանվում է գաղտնիությունը և ապահովվում անվտանգությունը: 3. Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ հետևյալ դեպքերում. · Օգտատերը նման գործողությունների կատարման համար տվել է իր համաձայնությունը, · փոխանցումն անհրաժեշտ է Օգտատիրոջ կողմից Առցանց հարթակից օգտվելու կամ Օգտատիրոջ հետ կնքված պայմանագրի կատարման համար, · Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, · օրենքով սահմանված այլ դեպքերում: 4. Ընկերությունը պահպանում է միայն այն տվյալները, որը գրանցվելիս նշել է Օգտատերը, 5. Առցանց հարթակում գրանցվելիս և օգտվելիս Օգտատիրոջ կողմից նշված որոշ տվյալներ դիտելի են այլ անձանց կողմից, դրանք են՝ · Օգտատիրոջ անվանումը կազմակերպաիրավական ձևը · Օգտատիրոջ ՀՎՀՀ-ն · Պատասխանատուների հեռախոսահամարները · Օգտատիրոջ Լոգոն · Օգտատիրոջ մասին հակիրճ նկարագրությունը · Օգտատիրոջ Հասցեները · Տեղադրված ապրանքները, ապրանքների տեկվիզիտները, գներից՝ միայն «միջին վաճառքի գինը» 6. Առցանց հարթակում տեղադրված ապրանքների պատվերի համար նախատեսված գները տեսանելի են միայն կայքում գրանցված Պատվիրատուների համար: 7. Առցանց հարթակի միջոցով ուղարկված և ստացած պատվերները հասանելի են միայն ուղարկողի և ստացողի համար: Ընկերությունը չի տրամադրում այս և նմանատիպ տեղեկատվություն այլ անձանց, ընկերություններին: 8. Ընկերությունը օգտագործում է 4.-ում նշված տեղեկատվությունը ին հաշվարկների մեջ միայն այն դեպքում, երբ առկա է ծառայությունների մատուցման (հավելյալ) պայմանագիր՝ կնքված Օգտատիրոջ և Ընկերության միջև:
Ընկերությունը հավաքում և պահպանում է միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման և/կամ Օգտատիրոջ հետ կնքված պայմանագրերի կատարման համար: Ընկերությունն օգտագործում է Մատակարարի տվյալները հետևյալ նպատակներով. · Մատակարարի համընդհանուր ցուցադրություն, մատակարարի ապրանքատեսականու անվճար ցուցադրություն և գովազդ, · Մատակարարի տվյալների հասանելություն Պատվիրատուների համար՝ պատվեր ձևավորելու նպատակով, · Մատակարարի հետ հետադարձ կապի հաստատում՝ անհրաժեշտության դեպքում, ներառյալ Առցանց հարթակի օգտագործման հետ կապված ծանուցումների, հարցումների ուղղում, · Մատակարարի կողմից տրամադրված տվյալների հավաստիության և ամբողջականության հաստատում, · Առցանց հարթակի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում Մատակարարին արդյունավետ տեխնիկական աջակցության տրամադրում, · Մատակարարին Առցանց հարթակին վերաբերող տեղեկատվական կամ գովազդային հաղորդագրությունների ուղարկում, · Այլ նպատակներով, որոնք չեն արգելվում ՀՀ օրենսդրությամբ: Ընկերությունն օգտագործում է Պատվիրատուի տվյալները հետևյալ նպատակներով. · Պատվիրատուի Լոգոի, Անվանման, Հասցեի համընդհանուր անվճար ցուցադրություն և գովազդ, · Պատվիրատուի տվյալների հասանելություն Մատակարարին՝ պատվերը առաքելու նպատակով, · Պատվիրատուի հետ հետադարձ կապի հաստատում՝ անհրաժեշտության դեպքում, ներառյալ Առցանց հարթակի օգտագործման հետ կապված ծանուցումների, հարցումների ուղղում, · Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հավաստիության և ամբողջականության հաստատում, · Առցանց հարթակի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում Պատվիրատուի արդյունավետ տեխնիկական աջակցության տրամադրում, · Պատվիրատուին Առցանց հարթակին վերաբերող տեղեկատվական կամ գովազդային հաղորդագրությունների ուղարկում, · Այլ նպատակներով, որոնք չեն արգելվում ՀՀ օրենսդրությամբ:
Անձնական տվյալների մշակման ժամանակ Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները անձնական տվյալների պաշտպանության համար, մասնավորապես՝ ոչ իրավաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, կրկնօրինակումից, անձնական տվյալների տրամադրումից, տարածումից, ինչպես նաև Օգտատիրոջ անձնական տվյալների նկատմամբ այլ ոչ իրավաչափ գործողություններից՝ համաձայն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահանջների:
Սույն գաղտնիության քաղաքականության կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով: Խախտում վկայակոչող կողմը ենթադրյալ խախտում թույլ տված կողմին խախտման վերաբերյալ ներկայացնում է գրավոր նախապահանջ: Նախապահանջը ստանալու պահից ողջամիտ ժամանակահատվածում դրա վերաբերյալ պատասխան չստացվելու կամ ներկայացված պահանջը մերժվելու դեպքում վեճը կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի քննությանը: Գաղտնիության քաղաքականության նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:
Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից Առցանց խանութում գրանցման պահից և հանդիսանում է Ընկերությանը պատկանող Առցանց հարթակից օգտվելու վերաբերյալ օգտագործման պայմանների անբաժանելի մասը: Գրանցվելով Առցանց խանութում՝ Օգտատերն հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Գաղտնիության քաղաքականության բովանդակությանը և որևէ առարկություն չունի դրա վերաբերյալ: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը: Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից այն Առցանց հարթակում տեղադրելու պահից: Յուրաքանչյուր պատվեր Առցանց հարթակի միջոցով ձևակերպելիս՝ Օգտատերն հավաստում է, որ ծանոթացել և համաձայն է տվյալ պահին Առցանց հարթակում առկա Գաղտնիության քաղաքականությանը: